Նորություններ

Այսօր կորոշվի Ֆուտզալի Հայաստանի 2021-2022թթ․ մրցաշրջանի գավաթակիրը

VBET Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2021-2022թթ․ մրցաշրջանի չեմպիոն Երևանը և փոխչեմպիոն Արարատ-Արմենիան։
Կհաջողվի՞ արդյոք Արարատ-Արմենիային ռևանշի հասնել Երևանի նկատմամբ, թե՞ վերջինս ոսկե դուբլ կգրանցի:
 
Հանդիպում ենք ժամը 19։00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում։
 
Մուտքն ազատ է✅