Նորություններ

Արարատ-Արմենիան եզրափակչում է!

VBET Ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը 2021-2022 թթ․ Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն Երևան ՖԱ-ն է։

Իսկ նրա մրցակիցը կլինի փոխչեմպիոն Արարատ-Արմենիան, ով 8-3 հաշվով կիսաեզրափակչում հաղթանակի հասավ Առաջին խմբի առաջնության չեմպիոն Էկովիլի նկատմամբ։

Արարատ-Արմենիա - Էկովիլ 8-3։

 

Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 26-ին ժամը՝ 19։00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում։